
Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը դեռ օդում է. ABCmedia-ին մանրամասներ են հայտնել «Զվարթնոց» օդանավակայանից
Մոսկվայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել։ ABCmedia-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
«Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 17:30-ին։ Քամու պատճառով ուշանում է վայրէջքը։ Հայաստանի օդային սահմանում են, սպասում են բարենպաստ պահի»,- ասաց թեժ գծի աշխատակիցը։
Ուշանում է նաև Շարժայից եկող ինքնաթիռի վայրէջքը, որը նախատեսված էր ժամը 16:40-ին։
Օդանավակայանից տեղեկացրին՝ եղանակային պայմանները խախտել են նաև Երևան-Մինվոդի թռչքի ժամանակը։ Մեկնումը նախատեսված էր 17:30-ին։ Ինքնաթիռը դեռ Երևանից դուրս չի եկել։
Հիշեցնենք՝ Երևանում և հարակից բնակավայրերում սաստիկ քամի է բարձրացել։
Որոշ հատվածներ հոսանքազրկված են։ Անջատել են նաև ջրամատակարարումը։