05 Հնս
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկական տուրիստական ընկերությունները դադարեցրել են ամրագրումներն Ադրբեջան և Թուրքիա՝ չնայած առևտրային գործընկերությանը

Հնդկական տուրիստական ընկերությունները դադարեցրել են ամրագրումներն Ադրբեջան և Թուրքիա՝ չնայած առևտրային գործընկերությանը

Թեպետ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր առևտրային գործընկերներ են Հնդկաստանի համար, երկու երկրներն էլ աջակցություն են հայտնել Պակիստանին Հնդկաստանի հետ սահմանային բախումների ժամանակ։ Պակիստանին աջակցելու պատճառով՝ շատ հնդկական զբոսաշրջային հարթակներ հորդորել են հնդիկներին խուսափել ոչ էական այցելություններից Թուրքիա և Ադրբեջան։ Որոշները նույնիսկ առայժմ դադարեցրել են նոր ամրագրումներ ընդունելը. այս մասին գրել է India Today-ը։

Տարիների ընթացքում Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը զգալիորեն աճել է՝ 2005 թվականի 50 միլիոն դոլարից հասնելով 1.435 միլիարդ դոլարի 2023 թվականին։ Ավելին, պաշտոնական տվյալների համաձայն՝ Հնդկաստանն Ադրբեջան է ներմուծել 1.235 միլիարդ դոլարի և արտահանել 201 միլիոն դոլարի ապրանքներ։ Հնդկաստանն ամուր գործարար հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ, որոնց առևտրային շրջանառությունն ավելի է քան 12 միլիարդ դոլարը։ Չնայած Հնդկաստանից այս երկրներ ճանապարհորդությունները վերջին տարիներին աճել են, Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանային լարվածությունը կարող է ազդել այնտեղ մեկնող հնդիկ զբոսաշրջիկների վրա։

Ադրբեջանը դարձել է Հնդկաստանի նավթի հիմնական մատակարար։ Արտաքին գործերի նախարարության (տվյալներով՝ 2023 թվականին Հնդկաստանը Ադրբեջանից հում նավթի երրորդ խոշորագույն գնորդն էր՝ գնելով 1.227 միլիարդ դոլարի հում նավթ։

Հնդկաստանի և Թուրքիայի միջև առևտուրը ևս վերջին տարիներին կայուն աճ է գրանցել:
Թուրքիան նույնպես ներդրումներ է կատարել Հնդկաստանում՝ 2000 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընդհանուր արտասահմանյան ուղղակի ներդրումները կազմել են 227.5 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ՝ հնդկական ընկերությունները 2000 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի մարտը Թուրքիայում ներդրել են մոտ 200 միլիոն դոլար:

Ռազմագերիներ