13 Մայ
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի նոր պապը նախատեսում է այցելել Ուկրաինա և Թուրքիա

Հռոմի նոր պապը նախատեսում է այցելել Ուկրաինա և Թուրքիա

Հռոմի պապ Լեո XIV-ը պլանավորում է այցելել Ուկրաինա. գրում է իտալական «La Repubblica» թերթը։

Հոդվածում նշվում է, որ նոր պապը մտադիր է այցելել նաև Թուրքիա և Պերու։

Մայիսի 12-ին Հռոմի պապ Լեո XIV-ը Վատիկանում հանդիպել է համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպման ժամանակ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը խոսել է իր գահակալության ժամանակահատվածի հիմնական ծրագրերի և նպատակների մասին։ Նա նաև կոչ է արել դադարեցնել բևեռացնող «խոսքերի պատերազմը», որը բաղկացած է կուսակցական և գաղափարախոսական հարձակումներից, և տեղ չտալ ատելությանը։

Մեկ օր առաջ Հռոմի պապ Լեո XIV-ը նոր պաշտոնում առաջին քարոզի ընթացքում կոչ էր արել Ուկրաինայում հասնել արդար խաղաղության։ Հռոմի պապը նաև կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների կողմից գերի վերցված իսրայելցի պատանդներին։

Ռազմագերիներ