13 Մայ
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
Unable to fetch weather data for Stepanakert
ABCMEDIA
Արգենտինայի դատարանի նկուղում նացիստական նյութեր են հայտնաբերվել (ֆոտոշարք)

Արգենտինայի դատարանի նկուղում նացիստական նյութեր են հայտնաբերվել (ֆոտոշարք)

Արգենտինայի Գերագույն դատարանի նկուղում վերջերս հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առգրավված նացիստական նյութերով 83 արկղ։

Պարզվել է, որ 1941թ.-ին արկղերը Գերմանիայի դեսպանատունը Ճապոնիայից ուղարկել է Արգենտինա։ Չնայած այն ժամանակ գերմանացի դիվանագետները պնդել են, թե դրանք անձնական իրեր են, պատահականորեն բացված արկղերում հայտնաբերվել են նացիստական բացիկներ, լուսանկարներ, քարոզչական նյութեր և նոթատետրեր։

Արկղերը հայտնաբերվել են դատարանի թանգարանի նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ Դրանք այժմ պահվում են հատուկ պահպանման պայմաններում, իսկ դրանց ուսումնասիրությամբ կզբաղվեն Հոլոքոստի թանգարանի մասնագետները։

Նախաձեռնության նպատակը նացիստական գործունեության և ֆինանսավորման ցանցերի հնարավոր հետքեր բացահայտելն է։

Ռազմագերիներ