
Թրամփը արագորեն բիզնես գործարքներ է կնքում Մերձավոր Արևելքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ Մերձավոր Արևելք իր այցի ընթացքում կփորձի ԱՄՆ-ում ներդրումներ ապահովել աշխարհի ամենահարուստ նավթային պետություններից․ գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ նրա ընտանեկան բիզնես կազմակերպություններն արդեն իսկ արագ տեմպերով գործարքներ են կնքում տարածաշրջանում։
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը՝ ԱՄՆ նախագահի այցի ուղեգրում երեք երկրները, աչքի են ընկնում Trump Inc.-ի նկատմամբ իրենց ջերմ վերաբերմունքով։
Նշվում է, որ երեք երկրների սուվերեն կամ թագավորական հիմնադրամները ավելի քան 3.5 միլիարդ դոլար են հատկացրել Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կողմից ղեկավարվող մասնավոր կապիտալի հիմնադրամին։
«Ազգային շահը, կարծես, որոշ առումներով միաձուլվել է նախագահի շահերի հետ», – նշել է Դեյվիդ Շենկերը, ով Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա էր։
«Ակնհայտ է, որ սա բիզնես վարելու այլ ձև է, աննախադեպ Միացյալ Նահանգների համար», – հավելել է Շենկերը։