
Կրեմլն առայժմ չի պլանավորում որևէ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։
Ըստ նրա՝ Եվրոպայի մոտեցումը ուկրաինական կարգավորմանը նպատակաուղղված է պատերազմի շարունակմանը և կտրուկ հակադրվում է Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցմանը։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ուկրաինայի հետ բանակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Պատվիրակության կազմում է նաև Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։
Իր հերթին՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մայիսի 15-ին Թուրքիայի մայրաքաղաք ժամանելու իր մտադրության մասին։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին։ Ավելի վաղ Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունները պայմանավորել էր 30-օրյա հրադադարի հաստատմամբ։