06 Հնս
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը պետք է զգոն լինի փխրուն շրջան ապրող ադրբեջանա-հայկական հարաբերություններում․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Հնդկաստանը պետք է զգոն լինի փխրուն շրջան ապրող ադրբեջանա-հայկական հարաբերություններում․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի ընդլայնված նիստում, մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունն ու Բաքվի աջակցությունն Իսլամաբադին, կոչ է արել Հնդկաստանին «ուշադիր լինել հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում»։

«Հնդկա-պակիստանյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի վրա: Հնդկաստանը և այլ երրորդ կողմերը պետք է զգոն լինեն ադրբեջանա-հայկական հարաբերություններում, որոնք փխրուն շրջան են ապրում:

Այստեղ մենք բոլոր պետություններից, այդ թվում՝ Հնդկաստանից, ակնկալում ենք, որ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնասել այս գործընթացին», – նշել է Յալչին Ռաֆիևը:

Ռազմագերիներ