26 Դեկ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել

Առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին 7 օր է տվել

Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի
28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ. այս մասին
հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին
տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական
վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական
անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների
եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։