17 Մայ
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է աշխարհը շատ ավելի անվտանգ դարձնելու համար

Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է աշխարհը շատ ավելի անվտանգ դարձնելու համար

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև անձնական հանդիպումը, անշուշտ, անհրաժեշտ է։ Սակայն նման բանակցությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստություն. ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գագաթնաժողովին միշտ նախորդում են փորձագիտական բանակցություններ, խորհրդակցություններ և երկարատև, ինտենսիվ նախապատրաստություն, հատկապես, եթե խոսքը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների միջև գագաթնաժողովի մասին է», – նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա անձնական հանդիպման քննարկման թեմաները պետք է լինեն երկկողմ հարաբերությունները, միջազգային հարցերը և Ուկրաինայի տարածաշրջանային ճգնաժամը։

«Նման հանդիպումն անկասկած անհրաժեշտ է՝ ինչպես երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ միջազգային հարցերի և տարածաշրջանային խնդիրների», – վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄԷ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ, հենց որ կարողանա կազմակերպել նման շփում։ Սպիտակ տունը նշել է, որ իրենք ակնկալում են, որ նման բանակցությունները տեղի կունենան «շատ շուտով»։

«Կտեսնենք, թե ինչ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ», – մեկնաբանել է Թրամփը Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր շփումների վերաբերյալ՝ կրկին կոչ անելով դադարեցնել հակամարտությունը։

Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ «երկու կամ երեք շաբաթվա ընթացքում աշխարհը կդառնա շատ ավելի անվտանգ»։

Ռազմագերիներ