17 Մայ
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը հոգնել է այս ամենից. Թրամփ

Պուտինը հոգնել է այս ամենից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը հոգնել է պատերազմից և կցանկանար հրադադարի մասին համաձայնություն կնքել. այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ՝ Պուտինը հոգնել է այս ամենից. նա լավ տեսք չունի, փորձում է լավ տեսք ունենալ»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատերազմը պետք է տևեր մեկ շաբաթ, և եթե ռուսական տանկերը ցեխի մեջ չխրվեին, նրանք Կիևում կլինեին մոտ 5 ժամվա ընթացքում։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին՝ նա ընդգծել է, որ առանց իր անձնական ներգրավվածության համաձայնագիր կնքել հնարավոր չի լինի՝ նշելով, որ ծանր խոսակցություն է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, քանի որ իրեն դուր չէին եկել վերջինիս ասածները:

Միևնույն ժամանակ Թրամփը նաև խուսափել է ուղիղ պատասխանելուց հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Պուտինին համարո՞ւմ է Ուկրաինայում խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտ։

 

Ռազմագերիներ