17 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը հեռախոսով զրուցել է Մարկո Ռուբիոյի հետ

Լավրովը հեռախոսով զրուցել է Մարկո Ռուբիոյի հետ

Լավրովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ. հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները:

Ռուբիոն ընդգծել է Վաշինգտոնի պատրաստակամությունը օգնելու կողմերին ուկրաինական հակամարտության լուծման գործում, բացի այդ՝ նա ողջունեց ռազմագերիների փոխանակման և հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ համաձայնագրերը։

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումների շարունակման վերաբերյալ։

Ռազմագերիներ