17 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը։

Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն, և որպես պարտականություն դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարել։

Հիշեցնենք՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ատելություն, թշնամանք հրահրելուն նպատակով նյութեր տարածելու հոդվածով. նա տարածել էր տեսանյութ, որտեղ մի խումբ անձինք ադրբեջաներեն երգ էին երգում Հանրապետության հրապարակում:

Ռազմագերիներ