
Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում, Հռոմի նոր պապ Լեո XIV-ի երդմնակալության արարողության շրջանակում, հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին․ այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա Զելենսկիի և Վենսի առաջին առերես զրույցն էր այն աղմկահարույց քննարկումից հետո, որ տեղի ունեցավ փետրվարին Սպիտակ տանը։
Վենսի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Քննարկումներին մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը։ Ըստ Reuters -ի այսօր նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու հարցով։