
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ
Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջորջո Մելոնին և Քեյր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև երկուշաբթի օրը կայանալիք բանակցություններից առաջ, հայտնել է Իտալիայի կառավարության պաշտոնական նստավայրի՝ Պալացո Կիջիի գրասենյակը։
«Վարչապետը վերահաստատել է Իտալիայի, ինչպես նաև եվրոպական և արևմտյան գործընկերների աջակցությունը նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ջանքերին՝ ընդգծելով անհապաղ և անվերապահ հրադադարի կարևորությունը։ Եզրափակելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի կողմից երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության համար և վերահաստատել իր հույսը, որ Մոսկվան լրջորեն կմասնակցի առաջնորդների միջև ուղիղ շփումներին՝ բանակցություններում, որոնք կհանգեցնեն խաղաղության», – հաղորդել է Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Մայիսի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։