
Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն հնարավոր է
Արցախ հավաքական վերադարձի թեման երկրորդ անգամ միավորել է Արցախի նախկին արտգործնախարարներին։
Օրակարգային 5 հարց կար, կարևոր ուղերձը՝ մեկն էր, մինչև տարեվերջ արտգործնախարարների մակարդակով մշակել 2026 թվականին անելիքների հստակ ծրագիրը։ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Արցախ հավաքական վերադարձի հարցով աշխատանք տանող բոլոր կառույցների հետ պետք է գործակցել։