19 Մայ
2025
17.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ՝ դադարեցնելու պատերազմը. Թրամփ

ՌԴ-ն և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ՝ դադարեցնելու պատերազմը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը. այս մասին նա գրել է Truth Social սոցցանի իր էջում:

«Հենց նոր ավարտեցի երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ինչն ավելի կարևոր է, պատերազմի ավարտի ուղղությամբ», – գրել է նա:

Որպես բանակցություններն անցկացնելու հնարավոր վայր ԱՄՆ նախագահը նշել է Վատիկանը՝ հավելելով, որ Հռոմի պապը շատ շահագրգռված կլիներ հյուրընկալել բանակցությունները։

Թրափը նաև հայտնել է, որ Պուտինի հետ զրույցից հետո կապ է հաստատել եվրոպական մի շարք պետությունների առաջնորդների հետ:

Ռազմագերիներ