
ՄԱԿ-ը զգուշացնում է՝ առանց օգնության Գազայում առաջիկա 48 ժամվա ընթացքում կարող է մահանալ 14,000 երեխա
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը խոսել է Իսրայելի կողմից Գազա ուղարկվող օգնության աննշան ծավալի մասին։ Նա զգուշացրել է, որ առանց օգնության Գազայում առաջիկա 48 ժամվա ընթացքում կարող է մահանալ 14,000 երեխա. հայտնել է The Guardian-ը։
Նշվել է, որ մոտեցող սովի շուրջ միջազգային ճնշումը ստիպել է Բենյամին Նեթանյահուին կիրակի երեկոյան հայտարարել, որ կմեղմացնի 11 շաբաթ տևած օգնության ավերիչ շրջափակումը՝ Գազայում «սովի ճգնաժամը» կանխելու համար, բայց միայն նվազագույն մակարդակով։
Ֆլետչերի խոսքով՝ երեկ օգնությունով լի հինգ բեռնատար է ժամանել Գազա։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը դա որակել է որպես «կաթիլ օվկիանոսում» և բացարձակապես անբավարար բնակչության կարիքների համար։
Նա նշել է, որ բեռնատարները, որոնք լցված են մանկական սնունդով և սնունդով, տեխնիկապես գտնվում են Գազայում, բայց չեն հասել քաղաքացիական բնակչությանը, քանի որ գտնվում են սահմանի մյուս կողմում։ Ֆլետչերն ընդգծել է, որ 14,000 երեխա կարող է մահանալ 48 ժամվա ընթացքում, եթե օգնությունը ժամանակին չհասնի նրանց։
«Ես ուզում եմ փրկել այս 14,000 նորածիններից որքան հնարավոր է շատերին՝ հաջորդ 48 ժամվա ընթացքում», – նշել է նա։