20 Մայ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և պատրաստ է ուկրաինական կողմի հետ շարունակել նման շփումները։ Այժմ խոսքը Կիևինն է, որոշումներ կայացնելու համար կարևոր պահ է՝ հաշվի առնելով այն հիստերիկ և հակասական քայլերն ու գործողությունները, որ մենք տեսել ենք», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ Ռուսաստանը հույս չունի, որ Կիևում ողջամիտ կլինեն, բայց ուզում է հավատալ, որ այնտեղ կգերիշխի գոնե պետության և պետականության մնացորդների պահպանման բնազդը, ինչը կստիպի կառուցողական դիրքորոշում որդեգրել:

Ռազմագերիներ