20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ՀՀ-ի հետ լայնածավալ օրակարգ ունենք բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման համար, այլև կոնկրետ, պրագմատիկ աշխատանքի․ Զախարովա

Մենք ՀՀ-ի հետ լայնածավալ օրակարգ ունենք բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման համար, այլև կոնկրետ, պրագմատիկ աշխատանքի․ Զախարովա

 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով ՀՀում Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառների բարձրացումը, նշել է, որ ՀՀում ԱՄՆ դեսպանատանն աշխատում է 2000 հոգի։ «Երևի նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ պետք է զբաղվեն ռուսամերիկյան հարաբերությունների բարելավմամբ, այլ ոչ թե՝ ռուսհայկականի վատթարացմամբ», – նշել է Զախարովան և հավելել, որ «գուցե ՀՀում դեռ ինչոր մեկի մոտ չի վերաջացել գումարը, որը փոխանցվել է է UNICEF –ի կողմից, որը նման ծրագրերով էր զբաղված»։

«Մենք ՀՀի հետ լայնածավալ օրակարգ ունենք բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման համար, այլև կոնկրետ, պրագմատիկ աշխատանքի։ Այն որ փքրամասնությունից շատերին դա դուր չի գալիս, մենք նույնպես գիտենք։ Այնպես որ՝ կենտրոնանում ենք դրական օրակարգի վրա։ Իսկ այդ ամենը վճարված է, խթանված է և մշակված է աշխարհի շատ ծայրերում», – նշել է Զախարովան։

Ռազմագերիներ