20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերությունը

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերությունը

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ․  հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի:

Ռազմագերիներ