21 Մայ
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում սպանվել է Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդականը

Իսպանիայում սպանվել է Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդականը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը սպանվել է Մադրիդի Պոսուելո դե Ալարկոն արվարձանում գտնվող դպրոցի դարպասների մոտ․ այս մասին հաղորդում է Cadena SER ռադիոն։

«52-ամյա տղամարդու սպանության գործով հետաքննություն է ընթանում Պոսուելո դե Ալարկոն քաղաքում գտնվող Մադրիդի ամերիկյան դպրոցի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 9:15-ի սահմաններում։ SER-ի տվյալներով՝ զոհը Անդրեյ Պորտնովն էր՝ Յանուկովիչի նախկին խորհրդականը, որը ԵՄ-ի կողմից ներառվել էր «սև ցուցակում»՝ Ուկրաինայում պետական միջոցները յուրացնելու կամ մարդու իրավունքները խախտելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2010 թվականի ապրիլին Պորտնովը դարձավ Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ նրա խորհրդական։ 2014 թվականի փետրվարին՝ Մայդանից հետո, նա լքեց Ուկրաինան։

Ռազմագերիներ