
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջև կայուն խաղաղությունը բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար․ Էրդողան
Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, որը ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Ուրախալի է, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Եթե երկու երկրների միջև կայուն խաղաղություն հաստատվի, այս իրավիճակը բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար։ Վստահ եմ, որ հաղթանակած նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ կմտնի որպես առաջնորդ, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին»,- հայտարարել է Էրդողանը։