
Ունեմ 2 նպատակ, որից մեկն իշխանափոխությունն է. Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև.
- Իշխանության գալու նպատակ չունենք, նպատակն իշխանափոխությունն է:
- Ես չեմ լինելու իշխանության: Եթե գա մի ուժ, որն աշխատի ի նպաստ Հայաստանի և իմ խորհրդի կարիքն ունենան, որպես խորհրդատու հանդես կգամ։ Եթե ոչ, ապա կգնամ հանգստի:
- Ունեմ 2 նպատակ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտից:
- Այո’, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, կարծում եք այսօրվա կառավարչից վա՞տ կղեկավարի:
- Մարուքյանի թեկնածությանը չենք կարող սատարել, որովհետև նա այսօրվա կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել:
- Արցախցիների վերադարձի հարցը պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով, այլ կերպ հնարավոր չէ: