
ԱՄՆ-ն փորձում է կանխել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Ռուբիո
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել»,- հայտարարել է Ռուբիոն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման հետ կապված հարցերով։
«Մենք պետք է հավասարակշռենք մեր ազգային շահերը և դիվանագիտությունը՝ առանց զիջելու այնպիսի շահերը, ինչպիսիք են մարդու իրավունքները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։