22 Մայ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել․ CBS News

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել․ CBS News

Վաշինգտոնի հրեական թանգարանից դուրս գալիս Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից՝ տղամարդ և կին, սպանվել են։ Պաշտոնյաները հայտնել են, որ կասկածյալը կալանավորված է. հայտնել է CBS News-ը։

Ըստ CBS News-ի աղբյուրների՝ կրակոցը, կարծես, նպատակային հարձակում է եղել։
Կասկածյալը սկզբում «նկատվել է թանգարանի մոտ առաջ-ետ քայլելիս», նախքան չորս հոգուց բաղկացած խմբի մոտենալը, այնուհետև «հանել է ատրճանակը» և կրակել զոհերի վրա։

Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ կասկածյալը Չիկագոյի 30-ամյա բնակիչ է, ով կրակոցից անմիջապես հետո մտել է թանգարան և ձերբակալվել թանգարանի անվտանգության աշխատակիցների կողմից։ Կասկածյալը հայտնել է, թե որտեղ է նետել զենքը, և այն հայտնաբերվել է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում կասկածյալը բղավել է «ազատ, ազատ Պաղեստին»։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը լրագրողներին հայտնել է, որ սպանվածները պատրաստվում էին նշանադրվել։

Լեյթերն նշել է նաև, որ կրակոցներից հետո հեռախոսով խոսել է նախագահ Թրամփի հետ։

Ռազմագերիներ