
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կրկին հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը։
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է.
«Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա։ Արևմտյան Ադրբեջանը՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»։
Երևանը բազմիցս արձագանքել է Բաքվից հնչող նման հայտարարություններին՝ դրանք որակելով որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։
Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը կրկին սրվել է՝ Հայաստանից հստակեցումներ պահանջելով այն մասին, թե երբ և ինչպես են այսպես կոչված «Ադրբեջանի քաղաքացիները» վերադառնալու Հայաստան։