
Էրդողանն այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։
«Ես չեմ վերընտրվելու կամ չեմ առաջադրվելու պաշտոնի համար։ Մենք միայն մտահոգված ենք նրանով, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ–որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա այդ սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կողմից առաջարկված սահմանադրություն, այլ ոչ թե դավադիրների», – նշել է Էրդողանը: