23 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարկուտի հասցրած վնասները գույքագրվում է․ ABC media-ին մանրամասներ են հայտնել Արտաշատի համայնքապետարանից

Կարկուտի հասցրած վնասները գույքագրվում է․ ABC media-ին մանրամասներ են հայտնել Արտաշատի համայնքապետարանից

Կարկուտի հասցրած վնասները դեռ գույքագրվում են․ ABC mediaի հետ զրույցում Քաղցրաշենի բնակիչներից մեկը նշեց, որ նախնական տվյալներով փոխհատուցումը գումարի տեսքով է լինելու։

Կարկուտից տուծաժ գյուղացիները հանձնաժողովին են ներկայացրել հողի սեփականության իրավունքի վկայականները, քառակուսի մետրերով նշել վնասված հատվածները։ Սպասում են Կառավարության արձագանքին։

Տուժած գյուղացիներին այցելել էին նաև Արտաշատի մարզպետարանի աշխատակիցները։  Փոխհատուցման ժամկետը, սակայն, դեռ հայտնի չէ։

Արտաշատի համայնքապետարանից ABCmediaին տեղեկացրին՝ մայիսի 5-ին և 6-ին տեղացած աննախադեպ տեղատարափ անձրևների ու կարկուտի և մայիսի 13-ին արձանագրված հեղեղի վնասները առաջիկա օրերին ամփոփ արդյունքներով կներկայացվեն հանրապետական հանձնաժողովին, որից հետո կորոշվի, թե ինչպիսի աջակցություն կցուցաբերվի տուժած գյուղացիական տնտեսություններին։

«Այս օրերին Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերում և Արտաշատ քաղաքային համայնքում հորդառատ անձրևի և հեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակը արագ ու օպերատիվ լուծելու համար համայնքապետարանի կողմից տեխնիկական միջոցների օգնությամբ ակտիվ ընթանում են հեղեղումների հետևանքով առաջացած վնասների վերացման, անանցանելի ճանապարհների կարգի բերման աշխատանքներ»,- ասել է Արտաշատ համայնքի ղեկավարի խոսնակ Գոհար Հովսեփյանը։

Տեղատարափ անձրևի, կարկուտի հասցրած վնասների մասին գյուղացիները պատմել են ABC mediaին։

Մանրամասները՝ ռեպորտաժներում։

Ռազմագերիներ