09 Հուլ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնին հասցված ապտակն անմեղ կատակ էր․ Ելիսեյան պալատ

Մակրոնին հասցված ապտակն անմեղ կատակ էր․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տեսախցիկների առջև միտումնավոր կերպով ապտակել է ամուսնուն։

Լուրերը սկսեցին շրջանառվել AP գործակալության նկարահանած տեսանյութի տարածումից հետո։ Դրանում հստակ երևում է, որ նախագահական օդանավից դուրս եկող Էմանուել Մակրոնը հարված է ստանում դեմքին։ Հարվածողը, սակայն, կադրից դուրս էր։

«Տեղի ունեցածը ամուսինների միջև ծագած աննշան վիճաբանության հետևանք էր»,- հայտնել է AFP գործակալությանը։

Ռազմագերիներ