Փարիզի քաղաքապետը խոստացավ անձամբ զբաղվել հայրիկիս հարցով․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանն
այսօր Կոռնիձորում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։
«Որևէ պայմանավորվածություն հայրիկիս վերադարձնելու մասով չի եղել,
սակայն Փարիզի քաղաքապետը խոստացել է, որ անձամբ կզբաղվի այդ հարցով»,- այս մասին
ABC Media-ի հետ զրույցում հայտնել է Վերա Խաչատրյանը։
Վերա Խաչատրյանը նշեց՝ այս պահին այն վիճակում է, որ բոլորից ինչ-որ
ակնկալիքներ ունի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Արցախին հումանիտար
օգնություն է ուղարկվել, որն անձամբ ուղեկցել է Փարիզի քաղաքապետը։ Այս պահին նրանք
գտնվում են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում, քանի որ Ադրբեջանն, ինչպես և ենթադրվում
էր, արգելել է հումանիտար բեռների մուտքն Արցախ։