29 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը մշակում է Ուկրաինայի հարցով հուշագիր՝ խաղաղության պայմանագրի ժամկետով․ Զախարովա

Ռուսաստանը մշակում է Ուկրաինայի հարցով հուշագիր՝ խաղաղության պայմանագրի ժամկետով․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիր, որը կներառի նաև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետը․այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը շարունակում է մշակել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, որը սահմանում է մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության պայմանագրի ժամկետները և հնարավոր զինադադարը որոշակի ժամկետով։ Եթե, իհարկե, ընդգծում եմ, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինան նմանատիպ աշխատանք է տանում և պատրաստում է իր առաջարկները, որոնք մտադիր է ուղարկել ռուսական հուշագրի ստացման հետ միաժամանակ։ Նա նաև հավելել է, որ փաստաթուղթը պատրաստ լինելուց անմիջապես հետո կփոխանցվի ուկրաինական կողմին։

Սակայն Զախարովան մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունների վերաբերյալ, ով, ըստ նրա, փորձում է բարդացնել խաղաղության գործընթացը՝ պահանջելով Ռուսաստանի դեմ խստացնել պատժամիջոցները և ավելացնել զենքի մատակարարումները։

Ռազմագերիներ