
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը ռուսական կողմի ուշադրության ոլորտում է․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մսկվան շարունակում է հումանիտար օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, նշել է, որ այդ հումանիտար հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։
«Մոտակա ժամանակներս պլանավորվում է բավականին խոշոր հումանիտար ակցիա հայրենական ՀԿ-ներից մեկի կողմից։ Հայկական կողմից այդ հարցով զբաղվում է «Մեկ Եվրասիայի» տեղի մասնաճյուղը և այլ կառույցներ։ Ռուսական հումանիտար առաքելությունը նախկինում արդեն ուղարկել էր հումանիտար բեռներ», – հայտարարել է Զախարովան։