10 Հուլ
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
12.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն օգտագործել է տեղեկատվական գործողություններ՝ վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և արևմտամետ ղեկավարությանը․ ԱՄՆ հետախուզություն

ՌԴ-ն օգտագործել է տեղեկատվական գործողություններ՝ վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և արևմտամետ ղեկավարությանը․ ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքը» «ստեղծել է մի միջավայր, որը թույլ է տալիս» Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը Վրաստանում։

Հաշվետվությունը ներկայացնում է գլոբալ անվտանգության իրավիճակի գնահատականը։

«Վրաստանում Ռուսաստանը գրեթե անկասկած փորձում է երկիրը վերադարձնել իր ազդեցության ոլորտ», – կարծում են ամերիկյան հետախուզության աշխատակիցները։

ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցում նաև հիշատակվում է Հայաստանը՝ նշելով, որ ռուս-հայական հարաբերությունները վատթարացել են անցյալ տարի, երբ Հայաստանը «սպառնացել է դուրս գալ» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), իսկ Ռուսաստանը «օգտագործել է տեղեկատվական գործողություններ՝ վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և երկրի ավելի արևմտամետ ղեկավարությանը»։

Ռազմագերիներ