
Ադրբեջանը թույլ չտվեց Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարների մուտքն Արցախ. «Արցախպրես»
Ադրբեջանը թույլ չի տվել Ֆրանսիայից ժամանած հումանիտար օգնությունը
տեղափոխող 10 բեռնատարների մուտքն Արցախ: Այս մասին հայտնում է Արցախպրեսի
աղբյուրը Կոռնիձորից։
Օ-դը ֆրանս
ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն դատապարտել է Ադրբեջանի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ է արել գործնական
քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու
համար։
Նշված 10 բեռնատարներն այս պահին համալրել են ավելի քան մեկ ամիս
Լաչինի միջանցքի մոտ կանգնած 22 բեռնատարների շարասյունը։