02 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը հնարավոր է․ ի՞նչ նախապայմանով

Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը հնարավոր է․ ի՞նչ նախապայմանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև անձնական հանդիպումը հնարավոր է, սակայն այն պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև տարբեր ոլորտներում բանակցությունների արդյունք. այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC-ի հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նման հանդիպման հիմնարար հնարավորության վերաբերյալ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։

«Սակայն նման հանդիպումը պետք է լինի երկու պատվիրակությունների միջև տարբեր ոլորտներում կոնկրետ համաձայնությունների արդյունք», – ընդգծել է Պեսկովը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ