30 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ

ՌԴ նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պավիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հեռախոսազրույցի մասին. փոխանցում է Russia Today-ը:

«Այսօր զանգահարեցի Ումերովին և առաջարկեցի հանդիպման ճշգրիտ ամսաթիվ և վայր՝ հուշագրեր փոխանակելու համար. մենք պատրաստ ենք սկսել ապագա հրադադարի վերաբերյալ փաթեթային համաձայնագրի յուրաքանչյուր կետի բովանդակային քննարկումը։

Մենք սպասում ենք նրանց պատասխանին և պատրաստ ենք հանդիպել առաջիկա օրերին՝ սկսելու երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը», – հայտարարել է ռուս պաշտոնյան:

Ռազմագերիներ