
Ով է Նոր Նորքի նոր թաղապետը և ինչո՞վ է հայտնի
Աղմկահարույց դեպքից ու հրաժարականից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ԵԿՄ անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Մարատ Սևոյանը, որը ըստ տեղեկությունների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից էր։
Սևոյանն ավելի վաղ նշանակվել էր Նոր Նորք վարչական շրջանի տեղակալ։
Մարատ Սևոյանը զբաղվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական զբաղվածության գործակալության տնօրենի պաշտոնը։ Ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան և բնակվում է Երևանում։ Ծնունդով Վարդենիսից է։
Նա նաև ներգրավված է եղել ընտրական գործընթացներում՝ որպես ընտրական հանձնաժողովի նախագահ։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ Սևոյանը եղել է 2/44 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, որտեղ արձանագրվել են մի շարք խախումներ։ Մասնավորապես աչքի է ընկել, երբ Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ձայները 7-ի փոխարեն արձաբագրել է 0, այնուհետև բացատրել է, որ խնդիրը եղել է տեխնիկական։
Սևոյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։