25 Հնս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարյուրավոր սովամահ պաղեստինցիներ գրոհել են Գազայում ՄԱԿ-ի սննդի պահեստը․ կան զոհեր

Հարյուրավոր սովամահ պաղեստինցիներ գրոհել են Գազայում ՄԱԿ-ի սննդի պահեստը․ կան զոհեր

Չորեքշաբթի քաղցած պաղեստինցիների մի խումբ ներխուժել է Գազայի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի պահեստ, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ․ գրում է CNN-ը։

«Սոված մարդկանց բազմությունը ներխուժել է Դեյր ալ-Բալահում գտնվող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Ալ-Գաֆարի» պահեստ՝ փնտրելով բաշխման համար նախապես պահեստավորված սննդամթերք։ Ըստ նախնական հաղորդագրությունների՝ ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ մի քանիսը», – հայտարարել է ՊՀԾ-ն։

Դեռևս պարզ չէ, թե ինչն է հանդիսացել միջադեպի պատճառ: ՊՀԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում ճշգրիտ հանգամանքները ստուգելու ուղղությամբ։

Կազմակերպությունն ընդգծել է, որ ողբերգական դեպքը արտացոլում է «տեղում առկա մտահոգիչ և վատթարացող վիճակը», որը անմիջականորեն կապված է օգնության շրջափակման հետ:

Ռազմագերիներ