30 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում տարածաշրջանային և միջազգային դերակատարների համար մրցանակը առևտրային և տարանցիկ ուղիների ապաշրջափակումն է․ OBCT

Հարավային Կովկասում տարածաշրջանային և միջազգային դերակատարների համար մրցանակը առևտրային և տարանցիկ ուղիների ապաշրջափակումն է․ OBCT

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը վերջին ամիսներին սկսել է մեղմացնել իր հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Եթե նախկինում հաշվարկն այն էր, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Մոսկվան չափազանց շեղված և ռազմականապես թուլացած կլիներ Հարավային Կովկասում իր մերձավոր արտասահմանին բավարար ուշադրություն դարձնելու համար, ապա այժմ դա փոխվել է: Գրել է Osservatorio Balcani e Caucaso Transeuropa-ն։

Ըատ OBCT-ի՝ չնայած Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականությունը դեպի Արևմուտք շրջելու հույսին, այդ թվում՝ Եվրամիությանը միանալու անհավանական հայտարարությանը, այժմ թվում է, թե Հայաստանի կառավարությունն ավելի պրագմատիկ գործողությունների ուղի է որդեգրում՝ դիվերսիֆիկացնելով իր տարբերակները, այլ ոչ թե՝ փոխարինելով դրանք: Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից առևտրի և նաև առաջիկա տասնամյակների ընթացքում էներգակիրների մեծ զեղչերի հարցում։

Այդուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է դիմադրել տարածաշրջանում Եվրամիության ավելի վճռական դերակատարմանը՝ միաժամանակ փորձելով վերականգնել իր ռազմավարական ազդեցությունը Հայաստանում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս անհասկանալի խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել առնվազն 2026 թվականին կամ, ամենայն հավանականությամբ, 2027 -ին։

«Այստեղ բոլոր տարածաշրջանային և միջազգային դերակատարների համար մրցանակը տարածաշրջանում բոլոր առևտրային և տարանցիկ ուղիների վերջնական ապաշրջափակումն է, որոնցից շատերը փլուզվել են ղարաբաղյան հակամարտության պատճառով: Եվրամիությունը, նաև Միացյալ Նահանգները նախկին Բայդենի վարչակազմի օրոք, նույնիսկ հստակեցրել են, որ ձգտում են ընդլայնել տարանցումը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջոցով՝ աստիճանաբար վերադասավորելով Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում», – գրել է կայքը։

Ընդգծվել է, որ հարցը հատկապես զգայուն է Փաշինյանի համար, քանի որ նա ցանկանում է վերընտրվել 2026 թվականի կեսերին, չնայած նախորդ՝ 2021 թվականի ընտրությանիր քարոզարշավի խոստումներից քիչ բան է կատարել։

Երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, վիճահարույց ռուսամետ նախկին ղեկավարը վերադարձավ իշխանության՝ տարբեր ընդդիմադիր խմբերի աջակցությամբ, որոնց միակ նպատակն էր կանխել Փաշինյանի թեկնածուի կողմից քաղաքապետարանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելը։ Նույնիսկ արտախորհրդարանական կուսակցությունների ակնհայտորեն փաշինյանամետ և արևմտամետ դաշինքը չկարողացավ հաղթահարել ներկայացվածության վեց տոկոսի շեմը։

Ավելի ուշ՝ մայիսի 22-ին, երբ կառավարությունը հայտարարեց, որ չի պլանավորում դուրս գալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ԵՄ-ամետ դաշինքի առաջնորդներից մեկը մեղադրել է Փաշինյանին հայտարարված գործընթացը դադարեցնելու համար՝ միայն հաջորդ տարվա ընտրությունում ձայներ չկորցնելու համար։

Միիևնույն ժամանակ, չնայած ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնգրի տեքստը վերջնականապես մշակվել է մարտին, դեռևս պարզ չէ, թե երբ այն կստորագրվի՝ հաշվի առնելով Բաքվի պնդումը, որ Երևանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մինչ այդ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը դանդաղել է։ Լավրովի երևանյան այցի օրակարգում բարձր տեղ էր գրավում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Դա ակնհայտ դարձավ, երբ ՌԴ ԱԳ ղեկավրն ընդգծեց նորաստեղծ 3+3 պլատֆորմի կարևորությունը, որի շրջանակներում տարածաշրջանը կենտրոնանում է իր սեփական կայունության, անվտանգության և ապագայի վրա։

Ռազմագերիներ