30 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հորիզոնում է․ Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հորիզոնում է․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին և իր ներդրումն է ունենում այս գործընթացում։ Լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հորիզոնում է։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել ապագայում։ Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», – հայտարարել է Էրդողանը։

«Մենք նույնպես անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Երբ խաղաղություն և կարգավորում հաստատվի, մենք կտեսնենք, որ մեր երկրները միայն կշահեն դրանից։ Մենք դրանում կասկած չունենք», – հիշեցրել է նախագահը։

Ռազմագերիներ