26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում Ակնայի ճանապարհի հարցով հստակ որոշում ունեն

Արցախում Ակնայի ճանապարհի հարցով հստակ որոշում ունեն

Պետք է արձանագրեմ, որ մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է
Բերձորի միջանցք և այդ ճանապարհով Հայաստանի հետ կապող երթևեկը պետք է վերականգնվի․
այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային
ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Ես ի լուր աշխարհի ասում եմ՝ Աղդամի ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու
հստակ որոշում կա: Մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա»,-ասել
է Իշխանյանը։

Նա նշել է, որ Ակնայի ճանապարհը գործարկելու Ադրբեջանի ձգտումները
նորություն չեն, իսկ «Կարմիր մահիկով» օգնություն բերել փորձելով՝ Ադրբեջանը փորձում
է Ստեփանակերտից դուրս մղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։