31 Մայ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան մեղմացնում է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

Ճապոնիան մեղմացնում է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

Ճապոնիան որոշել է մասամբ վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները․ այս մասին հայտարարել է Կառավարությունը։

«Մենք որոշել ենք վերացնել չորս բանկերի դեմ պատժամիջոցները՝ միջազգային հանրության հետ միասին աջակցելու Սիրիայում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերին սիրիացի ժողովրդի կենսապայմանները բարելավելու համար», – մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին։

Ինչպես նշված է Ճապոնիայի կառավարության ծանուցման մեջ, պատժամիջոցները վերացվում են Սիրիայի Industrial Bank, Popular Credit Bank, Saving Bank և Agricultural Cooperative Bank.

Հայաշիի խոսքով՝ Ճապոնիան կհամակարգի իր գործողությունները G7-ի մյուս անդամների հետ Սիրիայի վերաբերյալ՝ այն տեսանկյունից, թե ինչը կլինի ամենաարդյունավետը երկրում խաղաղության և կայունության հասնելու համար։

Ռազմագերիներ