
Զարհուրելի է երկրի ղեկավարի և նրա տիկնոջ պահվածքը․ Բագրատ Սրբազան
«Դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան և չեն պատկերացնում՝ իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան. ոչ մի բան չի փոխվել», – 168․am-ի եթերում հայտարարել է Սրբազան շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի և նրա կնոջ գրառումներին։
Գալստանյանի խոսքով այս ամենը սպասելի էր, և անհարգալից վերաբերմունքը եկեղեցու հանդեպ միշտ է եղել այս իշխանության օրոք։
«Մեզ համար զարհուրելի է երկրի ղեկավարի և նրա տիկնոջ պահվածքը։ Նրանք անընդհատ խոսում են կրթվելու և նորաձևության մասին և այսպիսի օրինակ են ծառայում։ Իրենց վարքագիծը պետք է լինի ամենաօրինակելին, բայց այն ինչ տեսնում ենք, անընդունելի է»,- ասել է Գալստանյանը։