
ՔՊ-ականները հրահանգո՞վ են գործում. իշխող ուժի ներկայացուցիչների վարկաբեկող հայտարարությունները եկեղեցու հասցեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սոցիալական ցանցերում արված աղմկահարույց գրառմանը հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համակարգված և միաժամանակյա արձագանքը: ՔՊ ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցուն ուղղված վարկաբեկող մեկնաբանությունները` ստորև:
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- Նիկոլ Փաշինյան
«Թեև ես որևէ եկեղեցու հետևորդ չեմ հանդիսանում, բայց ինձ կարող եմ իրավունք վերապահել և հրապարակային հարց տալ։
Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն, ինչ քարոզում են, կամ քարոզում են այն, ինչ անում են։
Իհարկե, բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, բայց դրա մասին խոսելն «ամոթ» է, քանի որ կարող է պարզվել, որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում, ինչն իրականում պետք է լիներ հակառակը։
Եվ, այո՛, պետք է գար այն օրը, որ այս կեղծ բարեպաշտությունը դրվելու էր հանրության դատին, ինչքան էլ որ դա տհաճ լինի եկեղեցու սպասավորների և հետևորդների համար»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան։
«Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը իրենց դարձնում է բարեպաշտ ու առաքինի, իսկ իրենց «գործերը»՝ անտեսանելի։
Ճշմարտության մասին խոսքը հաճախ աղաղակող է։
Դիսկուրսը բաց է։ Փիլոնով պաշտպանվելն այլևս արդիական չէ»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան։
«Մենք քեզ պիտի ասենք ցավագար, մոլագար, խելագար, բայց դու մեր մասին հարգանքով պիտի խոսես։
Մենք, Սահմանադրությունը խախտելով, քաղաքական պրոցեսների մեջ պիտի մտնենք, ձեզ անիծենք, վիրավորենք, բայց դուք մեր մասին հարգանքով պիտի խոսեք։
Մենք պիտի Աստծո հետ կապած կուսակրոնության ուխտը խախտենք ու քո ավանդական ընտանիքը թիրախավորենք, բայց դու պիտի մեզ հետ հարգանքով խոսես։
Մենք պիտի Մայր Աթոռը նախընտրական շտաբ սարքենք, եկեղեցու ներսում պաստառներ փակցնենք ու ձեզ անիծենք, անիծենք, անիծենք, ու դուք պիտի մեզ հետ հարգանքով խոսեք։
Էստեղ են ասել՝ իհարկե, կներեք, պարո՛ն մայոր, բայց ոչ»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան։
«Եպիսկոպոսը պետք է լինի անարատ, միակնանի, զգոն, խոհեմ, վայելուչ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ խմիչ, ոչ բռնակալ, այլ հեզ, ոչ կռվարար, ոչ փողասեր… Եթե մեկը չգիտե իր տունը կառավարել, ինչպե՞ս կարող է հոգ տանել Աստծո եկեղեցու մասին»։
Տիմոթեոսին Առաջին Թուղթը, գլուխ 3, խոսքերը 2-5
Հայ Առաքելական Եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է բարձրագույն հոգևորականների համար։ Դա ընդամենը ծես չէ, այլ հոգևոր երդում, որով անձը հրաժարվում է աշխարհիկ կյանքից՝ իրեն ամբողջովին նվիրելով Աստծուն ու Եկեղեցուն։
Եվ երբ նման երդում տված հոգևորականի հասցեին կա սեռական վարքի մասին ենթադրյալ մեղադրանքներ, մենք չպետք է աչք փակենք՝ իբրև եկեղեցու հանդեպ հարգանք։ Ճշմարիտ հավատացյալի համար եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել նրա մաքրությունը, ոչ թե գլեւխներս մտցնենք հողի մեջ, որ չտեսնենք:
Անհրաժեշտ է, որ Եկեղեցին սկսի արդար քննություն, եթե խախտել է իր երդումը, պետք է կրի ամբողջական պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում կամ գահից հրաժարում։
Հայոց Եկեղեցու «Կանոնագիրք Հայոց»-ը հստակ է․
ԻԶ կանոն (16) – կուսակրոնության ուխտի խախտման դեպքում հոգևորականը կարող է կարգալուծվել կամ հեռացվել հաղորդությունից։
ԻԷ կանոն (17) – բարոյական խախտումների դեպքում նախատեսվում է կարգից զրկում։
Հոգևոր իշխանությունը միայն հավատացյալների հարգանքի պայմաններում գոյություն ունի»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան
«Իսկ ինչի՞ց են լարվել. ենթադրում եմ՝ լարվել են այն փաստից, որ կուսակրոն հոգևորականները, ենթադրաբար, ունեն կին և երեխաներ։
Մեղմ ասած, լարվել են նաև այն հոգևորականները, որոնց ձեռքի խաչը համբուրելը ուղիղ համեմատական է եղել գրպանը խցկած գումարին… որքան շատ գումար դրվեր պարզած սկուտեղի մեջ, այդքան մեծահոգաբար և խնամքով մոտ կբերեին խաչը …
Եվ ի վերջո, ովքե՞ր են լարվել. գուցե նրանք, ովքեր տևական ժամանակ այլոց այտին ապտակ են հասցրել, իսկ հիմա ապտակ ստանալու պահին հրաժարվում են սեփական այտը դեմ տալ»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյան
«Ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին: Ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս յոթ տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին։
Այս յոթ տարիների ընթացքում ինչ ասես, չեն արել ու ինչ ասես, չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսել, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել, այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդպես ապրել և հեռու մնան ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից»,- ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան։