02 Հնս
2025
21.2° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի բնակելի թաղամասերի վրա․ կան տուժածներ

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի բնակելի թաղամասերի վրա․ կան տուժածներ

Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովի շրջաններին։

Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը՝ տեղեկացնելով, որ գրանցվել են մարդկային վնասներ ու հրդեհներ։

Ռիլսկի շրջանում անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել են երկու հինգհարկանի բնակելի շենքեր։ Դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է հարևան պատշգամբների վրա, իսկ մյուսում՝ բռնկվել է մեկ այլ բնակարան։ Խինշտեյնի տվյալներով՝ յոթ քաղաքացի տուժել է։ Հիվանդանոց են տեղափոխվել չորս հոգանոց ընտանիք՝ երկու երեխայով (13 և 16 տարեկան), ինչպես նաև երկու կին և մեկ տղամարդ՝ բեկորային վնասվածքներով։

Լգովի Արտակովո ավանում անօդաչուի հարվածից առաջացած հրդեհի հետևանքով վնասվել են երկու շինություն և ավտոտնակ։ Շինության ներսում գտնվող երեք հոգանոց ընտանիքը դիմել է բուժօգնության։

Խինշտեյնի վերջին տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Լգովում գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել են նաև երկու երեխա, որոնց մոտ արձանագրվել են ականապայթյունային վնասվածքներ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության աստիճանի։

Ռազմագերիներ