07 Հնս
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել է, թե ում է առաջադրելու վարչապետի պաշտոնին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել է, թե ում է առաջադրելու վարչապետի պաշտոնին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու կառաջադրի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին», – գրել է նա:

Ռազմագերիներ