
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռի տարածած հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում ՀՀ առաջին նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։