
Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ՝ քրեական գործ հարուցելու Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ
Գլխավոր դատախազը դիմել է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ. այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: