09 Հնս
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքա՞ն են տևում Շահրամանյանի հարցաքննությունները․ Երիցյանը՝ քննության մասին

Որքա՞ն են տևում Շահրամանյանի հարցաքննությունները․ Երիցյանը՝ քննության մասին

Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես գործի ծավալով․ լրագրողների հետ զրույցում ասել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Վարույթը նախաձեռնված է 1, 2 կամ 10-օրյա գործողության մասին, խոսքը՝ Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին է, բայց այդ իրադարձությունները իրենցից ենթադրելու են բազմամյա քննություն։ Այս վարույթի շրջանակում շատ մարդիկ են հարցաքննվելու»,- ասել է Երիցյանը։

Սամվել Շահրամանյանի հարցաքննությունները կտևեին 4 ժամից ավելի, եթե Երիցյանը չմիջնորդի այն դադարեցնելու համար։ Այսօր ևս այն տևել է 4 ժամ։ Այս հարցաքննություններում քաղաքական շեշտադրվածություն նկատու՞մ է հարցին Երիցյանը բացասական պատասխանեց։

«Ես այս պահին զերծ եմ մնում այս վարույթին որևէ քաղաքական ենթատեքստ տալուն։ Ինչու՞, որովհետև ինքս կարևորում եմ այս վարույթը և գտնում եմ, որ ՀՀ-ի իրավասու մարմինները պետք է արձագանքեին։ Միակ խնդիրը այն է, որ Շահրամանյանը 2025 թվականին է հարցաքննվում»,- ասել է Երիցյանը։

Փաստաբանը ՔԿ-ում հարցը բարձրաձայնել է, պատասխանել են՝ «մինչև հիմա պարզում էինք տվյալներ»։ Չնայած վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե երբ հարցաքննվի քաղաքացին, բայց Երիցյանը, իրավաբանական տրամաբանությունից ելնելով, կարծում է՝ պետք էր ավելի շուտ նախաձեռնել այս հարցաքննությունները։

Ռազմագերիներ