12 Հնս
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի արտասահմանյան գրասենյակները. The Guardian

ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի արտասահմանյան գրասենյակները. The Guardian

ԱՄՆ վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան գրասենյակները․ գրել է The Guardianը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ձեռք բերված փաստաթղթին։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հրամայել է ցրել գործակալության ամբողջ միջազգային անձնակազմն՝ արտասահմանյան օգնության ծրագրերի վերահսկողությունն անմիջապես փոխանցելով Պետդեպարտամենտին»։

Հրահանգը վերաբերում է USAID-ի հարյուրավոր ներկայացուցիչների ամբողջ աշխարհում, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցներին, կապալառուներին և տեղական աշխատակիցներին ավելի քան 100 երկրներում։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, Եվրամիությունը մտադիր է զբաղեցնել USAID-ի տեղը երրորդ աշխարհի երկրներում՝ կենտրոնանալով «ժողովրդավարությունը խթանող» նախագծերի վրա։

Փետրվարի 3-ին ԱՄՆ վարչակազմը փաստացի կասեցրել է USAID-ի գործունեությունը, որը զգալի միջոցներ էր հատկացրել միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Մարտի 10-ին USAID-ի ժամանակավոր ղեկավար նշանակված ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էև, որ աուդիտից հետո կառավարությունը դադարեցրել է գործակալության ծրագրերի 83%-ը։ Դրա դիմաց Պետքարտուղարությունը կստեղծի 2.9 միլիարդ դոլարի A1OF հիմնադրամ, որը, ըստ Ռուբիոյի, արագ կարձագանքի ճգնաժամերին, նախաձեռնողաբար կհամագործակցի կարևոր գործընկերների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը և Հորդանանը, կաջակցի հայրենադարձության կարևորագույն ջանքերին և կհակազդի գրեթե հավասար մրցակիցների կողմից, ինչպիսին է Չինաստանը, եկող ռազմավարական սպառնալիքներին։ 

Ռազմագերիներ